Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Աչքի վնասվածքներ

Աչքի վնասվածքներ

Աչքի վնասվածքները կարող են ընդգրկել աչքի շրջակա ոսկրերը և փափուկ հյուսվածքները, իսկ երբեմն էլ հենց ակնագունդը։ Աչքի ցանկացած վնասվածք լուրջ է, նույնիսկ փոքր վնասվածքները կարող են բերել աչքի հյուսվածքների վնասման, վարակի ներթափանցման և տեսողության խանգարման։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


  • վնասված աչքի տեսողության վատացում կամ կորուստ,

  • ցավ աչքում,

  • առատ արցունքահոսություն,

  • կոպերի ջղակծկում,

  • աչքից արյան կամ այլ հեղուկների արտահոսք։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ


  • Նստեցրեք տուժածին հարմար դիրքով։ Հենած պահեք նրա գլուխը և խնդրեք չշարժել այն։ Մի' սեղմեք ակնագնդին։

  • Եթե աչքի մեջ որևէ գրգռիչ նյութ է ընկել (օրինակ՝ կենցաղային լվացող նյութեր), անմիջապես լվացեք այն հոսող ջրի տակ։ Վնասված աչքը պահեք առողջ աչքի մակարդակից ցածր՝ այսպիսով աղտոտումից պաշտպանելով առողջ աչքը։

  • Եթե աչքի մեջ որևէ օտար մարմին չկա, ծածկեք այն ստերիլ անձեռոցիկով։ Առանց սեղմելու ամրացրեք այն։ Խորհուրդ տվեք տուժածին, որ փակի և չշարժի աչքերը, քանի որ շարժումը կարող է բարդացնել վնասվածքը։

  • Մի՛ շարժեք աչքում եղած օտար մարմինը։ Եթե այն դուրս է ցցված ակնախորշից, դրեք ստերիլ վիրակապ օտար մարմնի շուրջը և ամրացրեք այն առանց աչքի վրա ճնշում գործադրելու (նկ. 18.6ա)։

  • Հնարավորինս անշարժացրեք օտար մարմինը։ Օրինակ՝ դուք կարող եք անել դա՝ օգտագործելով թղթե բաժակ։ Բաժակի հատակին անցք բացեք և բաժակը տեղադրեք աչքի վրա այնպես, որ աչքից դուրս ցցված առարկան լինի այդ անցքի մեջ (նկ. 18.6բ)։ Վիրակապով ամրացրեք բաժակն այդ դիրքում (նկ. 18.6գ)։ Աչքի մեջ ընկած փոքր օտար մարմինը կարող է գրգռել այն՝ էական վնաս պատճառելով։ Աչքը անմիջապես սկսում է առատ արցունք արտադրել՝ փորձելով հեռացնել օտար մարմինը։ Տուժածը դժվարանում է բացել աչքը, քանի որ լույսը լրացուցիչ գրգռիչ է։ Խորհուրդ տվեք տուժածին անընդհատ թարթել աչքը և փորձեք ջրի շիթով հեռացնել օտար մարմինը։ Եթե առարկան դուրս չի գալիս, ծածկեք աչքը ստերիլ անձեռոցիկով, ամրացրեք այն տեղում և շտապ տեղափոխեք տուժածին մասնագիտացված բուժհիմնարկ։

 

Տե'ս նաև " ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ":

Սկզբնաղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. bestgardener.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ